Մարտակերտի ճանապարհները բարեկարգվում են

Մարտակերտի ճանապարհները բարեկարգվում են

PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության Մարտակերտ քաղաքում ճանապարհների բարեկարգման ակտիվ աշխատանքներ են ընթանում, որին կհետևի ասֆալտապատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը ՀՀ-ին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ:

«Սա կարևոր նշանակություն ունի ոչ միայն շրջանի համար, այլ առհասարակ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով Ստեփանակերտ այցելողների համար»,- նշել է Աբրահամյանը։

Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---