Նիկոլա Ազնավուրն Արմեն Սարգսյանին է փոխանցել շանսոնյեի շնորհավորանքը

Նիկոլա Ազնավուրն Արմեն Սարգսյանին է փոխանցել շանսոնյեի շնորհավորանքը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը: Նա ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել է տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Ուղերձում մասնավորապես ասված է.«Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»:

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---