Ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ-ում հանգստի հանդեպ աճել է 200%-ով

Ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ-ում հանգստի հանդեպ աճել է 200%-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները գնալով ավելի հաճախ են սկսել նախապատվությունը տալ հանգիստը Հայաստանում, ոչ թե եվրոպական երկրներում անցկացնելուն: ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիան վերլուծել է Yandex-ի տվյալները 2018-ի մարտին ռուսաստանցի օգտատերերի զբոսաշրջության տարբեր ուղղությունների վերաբերյալ որոնողական հարցումների քանակի դինամիկան:

Ըստ եզրակացության, ՌԴ զբոսաշրջիկների շրջանում նվազել է եվրոյի և Շենգենի գոտում հանգստի հանդեպ հետաքրքրությունը, գրում է 66.ru-ն:

Փոխարենը, ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է 209,5%: Աճի դինամիկա ունեն նաև հետևյալ ուղղությունները՝ Թուրքիա (+50,7%), Եգիպտոս (+71,4%), ՌԴ (+95%), Վրաստան (+78%), Ճապոնիա (+117,4%), Բալի (+271,1%), Բելառուս (59%):

Տուրերի հարցումների տարեկան կտրվածքով ավելի քան 15%-ի նվազում է գրացվել հետևյալ ուղղութուններով՝ Հունաստան (-16,7%), Կիպրոս (-17,9%), Իսպանիա (-15,8%), Բուլղարիա (-23,7%), Չերնոգորիա (-15,5%), Աբխազիա (-16,6%) և Կամբոջա (-23,2%):

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---