Գյումրիում ընդդիմադիրներն ավտոերթ և իրազեկման արշավ են անցկացնում

Գյումրիում ընդդիմադիրներն ավտոերթ և իրազեկման արշավ են անցկացնում

PanARMENIAN.Net - Գյումրիում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիրները ավտոերթ են իրականացնում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ցույցի մասնկացներից Լևոն Իգիթյանը:

Նա ասաց, որ այժմ հանրապետության երկրորդ քաղաքի կրթական հաստատթյուններում իրազեկման արշավ են իրականացնում: Իսկ ժամը 15:00-ին ցուցարարները մտադիր են հավաքվել Թատերական հրապարակում՝ հետագա գործողությունների ծրագրավորման նպատակով:

Կարևորագույն իրադարձությունները՝ Pan-ի թարմացվող լրահոսում:

Ավելի վաղ,Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փակել էր քաղաքի հիմնական ճանապարհային հանգույցները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---