Լավրովն ու Մամեդյարովը ԼՂ կարգավորման հարցեր են քննարկել![]() 27 ապրիլի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախարարները քննարկել են Կասպիական 5-րդ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման հարցը Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներին», - ասվում է հաղորդագրության մեջ: Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ ՆալբանդյանըՄոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:Կողմերը քննարկել են իրավիճակն Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |