Զախարովա. ՌԴ համար ՀՀ հետ հարաբերություններն առանձնահատուկ են (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանձնահատուկ են: Այդ մասին նա հայտարարել է հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկո» հեռուստահաղորդման եթերում: Անդրադառնալով այս օրերին Երևանում ծավալվող իրադարձություններին՝ Զախարովան ասել է, որ հայտնած տեսակետը Մոսկվայի ընդհանուր տեսակետն է, ոչ թե իր անձնական կարծիքը: «Օգտվելով եթերի հնարավորություններից՝ ցանկանում եմ իմաստություն, կամք և աստվածային նախախնամություն մաղթել հայերին: Հնարավոր է, դա դիվանագիտական բառապաշարից չէ, սակայն ժամանակները տարբեր են լինում, և ես ցանկանում եմ հենց դա մաղթել: Եվ ուզում եմ կրկնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար միշտ առանձնահատուկ են եղել»: Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով, որ ՌԴ-ն միշտ Հայաստանի հետ է:«Ազգը, որն ունի ուժ՝ անգամ իր պատմության ամենադժվարին պահերին չմասնատվելու և պահպանելու հարգանք միմյանց նկատմամբ՝ չնայած տարաձայնությունների, հզոր ազգ է», - գրել էր նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |