Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն հոլովակը հետաքրքրել է Կաննի կինեմատոգրաֆիստներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» սոցիալական հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկայացվել է Կաննի 71-րդ կինոփառատոնում, որն աշխատանքն ավարտեց մայիսի 20-ին: Հոլովակը ցուցադրվել է CANNES SHORT FILM CORNER արտամրցութային ծրագրում՝ Palais de festival դահլիճում, իսկ ավելի ուշ՝ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում և մեծ հետաքրքրություն է առաջացրել կինեմատոգրաֆիստների շրջանում, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հանդիպումների արդյունքում ռեժիսորներ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կցուցադրվի նաև հեղինակավոր Պեկինի միջազգային փառատոնում: Հոլովակը բարձր են գնահատել նաև միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Իրանի, Ֆրանսիայի և Իտալիայի: Ուկրաինայի Գոսկինոյի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության և Ուկրաինայի հայերի միության հետագա համագործակցության հեռանկարները: «Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է ստացել:Ֆիլմը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |