Նախարար. Ճանշին աշխատանքներում կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառվեն23 մայիսի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է ընթանան առավել կազմակերպված, իսկ դրանց կառավարումը՝ առավել արդյունավետ ու թափանցիկ պետք է լինի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նախարարն, ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը, կարևորել է այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Առանձնակի կարևորվել է կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի է համարել այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը: Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Որոշ հարցերի շուրջ բազմակողմանի քննարկում է տեղի ունեցել։ Աշխատանքների ընթացքն ավելի հստակ կազմակերպելու և վերահսկելու նպատակով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարակություն ներկայացնել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական մրցույթների անցկացմանը զուգահեռ շինարարական կազմակերպությունների նախաորակավորման մրցույթների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներին, հիմնանորոգման առաջնահերթություններին, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |