Հարությունյան. ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցում ԿԳՆ-ն անկախ արբիտրի դերում է

Հարությունյան. ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցում ԿԳՆ-ն անկախ արբիտրի դերում է

PanARMENIAN.Net - Ուսանողների կողմից ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի հարցում կրթության և գիտության նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում, և կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից: Այդ մասին հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Մայիսի 29-ին Արամ Սիմոնյանը պատասխանել էր իր հրաժարականը պահանջող ուսանողների հարցերին: Լարված մթնոլորտում անցած հարց ու պատասխանից հետո ուսանողները խոչընդոտել էին նրա ելքը նիստերի դահլիճից: Նրա ինքնազգացողությունը վատացել էր: Ավելի ուշ նա հոսպիտալացվել է:

Նա հայտարարել է նաև, որ կրթության ոլորտում կլինեն նոր բացահայտումներ, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե դրանք կոռուպցիոն բացահայտումներ են լինելու, նախարարը նշել է, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում և հավաբանար նման բացահայտումներ առաջիկայում կլինեն:Սակայն Արայիկ Հարությունյանը խնդրահարույց մեկ ոլորտ չառանձնացրեց՝ նշելով, որ գրեթե բոլոր ոլորտներում կան խնդիրներ:

Ավելի վաղ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին: Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունընշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ: Նշվում է, որ անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին, ինչպես նաև տարակուսելի է Հայաստանի բուհական համայնքի լռությունը:

Ընթերցեք նաև.Շարմազանով. ԵՊՀ ռեկտորին ճնշում են նաև ՀՀԿ անդամ լինելու պատճառով

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---