Թանկյանը՝ Բուրդենի մասին. Պատիվ եմ ունեցել ուղեկցել նրան Հայաստանում

Թանկյանը՝ Բուրդենի մասին. Պատիվ եմ ունեցել ուղեկցել նրան Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ցնցված է հանրահայտ խոհարար և CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Այդ մասին նրա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր համար պատիվ էր ուղեկցել նրան Հայաստանում:

Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը վախճանվել է հունիսի 8-ին Ֆրանսիայում: Նա 61 տարեկան էր: Նա ինքնասպան է եղել:

«Ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Մենք կորցրեցինք կյանքի, խոհանոցի, մշակույթի և ճշմարտության ազնիվ մի ջատագովի: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում CNN-ի համար նկարահանումների ժամանակ: Մեր սերն ու ցավակցությունը նրա ընտանիքին և նրան ճանաչողներին»,- ասվում է Թանկյանի գրառման մեջ:

Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, իսկ 2017-ի աշնանը եղել է Հայաստանում: Նրան ուղեկցում էր Սերժ Թանկյանը: Հայտնի հաղորդավարը նաև Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց նրան սև ցուցակում ընդգրկելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---