ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից կենդանի թռչունների, ձկների և կենդանիների ներկրումը

ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից կենդանի թռչունների, ձկների և կենդանիների ներկրումը

PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչունների, ձկների (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիների և սողունների ներկրումը Ռուսաստան:

Բացառություն են կազմում անձնական օգտագործման համար տերերի կողմից ՌԴ բերված կենդանիները, օրինակ, շներ, կատուներ և այլ կենդանիներ, որոնց քանակը 2-ից ավելի չի կարող լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Որոշումն ընդունվել է «ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար ընդհանուր առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու նպատակով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---