ՄԻՊ. Անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին (վիդեո) 21 օգոստոսի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ անցումային արդարադատությունը ոչ թե կփոխարինի, այլ կօգնի դատական համակարգին լուծել փակուղի մտած գործեր, հայտնում է «Հանրային» հեռուսատաընկերությունը: «Անցումային արդարադատությունը կարելի է «բո-բո» սարքել, կարելի է նաև նորմալ մոդել սարքել», - ասել է Թաթոյանը հավելելով, որ համակարգն այնուամենայնիվ ունի ռիսկեր, և դրա հիմքում պետք է դրված լինեն բացառապես մարդու իրավունքները: Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ անցումային արդարադատության վերաբերյալ դեռևս վերջնական դիրքորոշում չունեն: «Պաշտպանի աշխատակազմում այս պահին համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում թեմայի վերաբերյալ։ Միաժամանակ, պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում մշտապես բարձրացվել են մարդու իրավունքների լրջագույն խախտումները», - նշվում էր հայտարարության մեջ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայաստանյան դատական համակարգի լրջագույն խնդիրներին, հայտարարել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |