Բաքուն ծանր է տարել Արցախի մասին Փաշինյանի` Մոսկվայում արած հայտարարությունը

Բաքուն ծանր  է տարել Արցախի մասին Փաշինյանի` Մոսկվայում արած հայտարարությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն ծանր է տարել Արցախի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում արած հայտարարությունը՝ Արցախի ապագան Հայաստանի կազմում պատկերացնելու մասին:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է․«Ինչ վերաբերում է Արցախի խնդրի վերաբերյալ ապագա մեր պատկերացումներին, ապա, ինչպես նախկինում էլ եմ ասել, Արցախը պատկերացնում ենք Հայաստանի մի մասը։ Այդ ճանապարհը կարող է բաղկացած լինել 2 կամ 3 քայլից, բայց ապագայի տեսլականը դա է»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Փաշինյանի հայտարարությունն «անհարգալից է միջազգային նորմերի և սկզբունքների» հանդեպ, հարված է հասցնում բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ Հաջիևի, Հայաստանի ղեկավարությունը «միտումնավոր կամ անգիտակցաբար հանդես է գալիս նման հայտարարություններով, որոնք միտված են սրելու իրավիճակը», ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում՝ Նյու Յորքում միջնորդների մասնակցությամբ նախարարական հանդիպման շեմին: «Այդ հայտարարությունը նաև համընկել է Ադրբեջան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի սպասվելիք այցի հետ»,-ասել է նա:

«Նման հայտարարությունները իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը դնում են Հայաստանի և նրա ղեկավարության վրա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարել է, որ կարևոր է գնահատել՝ արդյոք նոր կառավարության համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելը գործընթացի ամենավերջին փուլում արձանագրված արդյունքների հիման վրա, թե պետք է վերսկսել մի նոր կետից, կամ սրբագրումներ կատարել։Նա նշել է, որ կառավարությունը ներկայումս ծանոթանում է բանակցային գործընթացի՝ նախորդներից ժառանգված իրավիճակին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---