Սեպտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը18 սեպտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը: Նա կոչ է արել վարորդներին սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից սկսած դուրս բերել կայանած մեքենաներն այն հատվածներից, որտեղ բեմեր են տեղադրվելու, հայտնում է Aysor.am-ը: «Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», - նշել է Սարգսյանը: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |