Իսրայելում կալանավորվել է ՀՀ-ում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատող (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Իսրայելի իրավապահ մարմինները կալանավորել են 40 բուժաշխատողի, որոնք Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ են ստացել, իսրայելական newsru.co.il-ի փոխանցմամբ հայտնում է երկրի ոստիկանություն լրատվական ծառայությունը: Երկրի ուժայիններն իրականացրել են «Սպանության լիցենզիա» գործողությունը, որի շրջանակում էլ բերման են ենթարկվել բուժաշխատողները: Հաղորդագրության մեջ նշված է, որ այս անձինք լիարժեք կրթություն չեն ստացել՝ իրենց պարտականությունները կատարելու համար: 2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Ավելի ուշ նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ Իսրայելի առողջապահության նախարարության՝ Հայաստանում բժշկական կրթության ցածր որակի, ինչպես նաև արտասահմանցի ուսանողներին գումարի դիմաց դիպլոմ տալու նախադեպերի մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել: ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |