Հարությունյանը՝ հայկական դիպլոմներով ձերբակալված բժիշկների մասին. Հետևանքները շատ ծանր կլինեն

Հարությունյանը՝ հայկական դիպլոմներով ձերբակալված բժիշկների մասին. Հետևանքները շատ ծանր կլինեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իսրայելական ոստիկանության կողմից Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատողի կալանավորմանը:

«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր», - գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս հետաքննություն է ընթանում, և հայկական կողմը սպասում է իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվության:

2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---