Ռուս փորձագետները 2019-ին բարդություններ են կանխատեսում ՀԱՊԿ-ում՝ «ՀՀ-ում իշխանափոխության պատճառով»

Ռուս փորձագետները 2019-ին բարդություններ են կանխատեսում ՀԱՊԿ-ում՝ «ՀՀ-ում իշխանափոխության պատճառով»

PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Եվրասիական ռազմավարություններ» խորհրդատվական գործակալությունը 2019 թվականի համար տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ մի շարք կանխատեսումներ է արել:

Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, այդ կանախտեսումների համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը դժվարությունների է հանդիպելու դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Նշվում է, որ Հայատանում իշխանափոխության արդյունքում բարդություններ են առաջանալու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներսում:

«Դաշնակցային պարտավորությունների իրավական երաշխիքները բազմաթիվ անորոշություններով լի աշխարհում սկսել են նվազ գնահատվել: Բազմակողմ դաշնակցային միությունների քայքայումը շարունակվում է: Կարծում ենք, որ սա սպառնում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ ինտեգրացիոն միություններին՝ մասնավորապես ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին», - նշում է գործակալությունը:

Կանխատեսվում է, որ ԵԱՏՄ-ում դժվարություններ կառաջանան Բելառուսի պատճառով:

Ընթերցեք նաև՝ «Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին պատիժ է ՌԴ-ից հեղափոխության համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---