ԱՄՆ կոնգրեսական. Թուրքական դրոշները Կալիֆորնիայի հայկական դպրոցներին՝ վանդալիզմ են

ԱՄՆ կոնգրեսական. Թուրքական դրոշները Կալիֆորնիայի հայկական դպրոցներին՝  վանդալիզմ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը դատապարտել են հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի 2 հայկական մասնավոր դպրոցների` Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա թուրքական դրոշներով հարձակումը:

«Հարավային Կալիֆորնիայի մասնավոր դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով։ Այս դպրոցներ են այցելում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների բազմաթիվ սերունդներ։ Ես կանգնած եմ հայ համայնքի կողքին՝ դատապարտելու ատելության այս ակտը: Իշխանությունները միջադեպը հետաքննում են, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն կասկածյալներին` կանխելու լրացուցիչ սպառնալիքներն ու ահաբեկումները»,-այս մասին ֆեյսբուքում գրել է Ադամ Շիֆը, հայտնում է Panorama.am-ը։

Ատելության այս ակտը քննադատել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանն ու հայտարարություն տարածել, որում ասվում է, որ տեղեկացվել է Հարավային Կալիֆորնիայում հայկական դպրոցների ու եկեղեցիների վրա իրականացված հարձակման մասին։

«Ես խստորեն դատապարտում եմ վանդալիզմի այս նողկալի արարքը։ Այն հատկապես դաժան է այն մարդկանց համար, որոնց ընտանիքի անդամները մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Կոչ եմ անում իրավապահներին՝ վանդալներին ձերբակալելը դարձնել գերխնդիր»,-ասել է Շերմանն ու Հետաքննությունների ազգային բյուրոյին կոչ արել ատելության այս հանցագործություն ու մեղավորներին քրեական պատասխանատվություն ենթարկել օրենքի ողջ խստությամբ։

Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ կախելը ԱՄՆ ոստիկանության կողմից որակվել է որպես «ատելության միջադեպ», ինչը վրդովեցրել է հայ համայնքին. վերջիններս պնդում են, որ սա «միջադեպ» չէ, այլ «հանցանք»։

Հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի հայկական դպրոցների պատերին գիշերը թուրքական դրոշներ են կախել: Խոսքը մասնավոր դպրոցների՝ Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանների մասին է: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ»:Ֆերահյան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել է 11, իսկ Մանուկեյան-Դեմիրճյան վարժարանում՝ Թուրքիայի 2 դրոշ,

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---