Վրաց պատգամավորի մասին ինտիմ տեսանյութը տարածել է ՀՀ բանտում գտնվող անձը11 փետրվարի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխաող կուսակցությունից խորհրդարանի անդամ Էկա Բեսելիայի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութ է հրապարակվել համացանցում, որը, ինչպես պարզվել է, տարածել է մի անձ, որն այժմ պատիժ է կրում Հայաստանի բանտում: Այդ հանգամանքը պարզել են Վրաստանի և ՀՀ իրավապահաները, հայտնում է Sputnik Գրուզիան: Սկանդալային տեսանյութը սկսել է տարածվել համացանցում հունվարի 28-ից: Այսօրվա դրությամբ այդ գործով ձերբակալվել է 17 մարդ: Ինչպես պարզել են իրավապահները, սկանդալային տեսանյութը հրապարակել է buba lomtatidze օգտատերը, որն ինչպես պարզվել է հետագայում, Վրաստանի քաղաքացի Դ.Ի.-ին է, որն այժմ պատիժ է կրում հայաստանյան կալանավայրում: Նա կնոջ հետ հեռացել է Վրաստանից 2016-ի նոյեմբերին: «Հայ և վրացի իրավապահների գործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու բանտախցի խուզարկության ժամանակ առգրավվել է վերջինիս Samsung մոդելի բջջային հեռախոսը: Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է գործակցությունը հայ գործընկերների հետ, կատարվում են համապատասխան միջոցառումներ՝ լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորևդագրության մեջ: Ըստ Բեսելաիյի, այդ տեսանյութը եղել է 3 տարվա վաղեմության հնչեղ քրեական գործի նյութերում: Այն ժամանակ ինտիմ բովանդակության տեսանյութը տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ հայտնվել էր համացանցում և հասանելի էր բոլորին: Այն հասցրել էին դիտել հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր մարդիկ: Բեսելիան հայտարարել է, որ նկարահանումներն արվել էին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, այսինքն, մինչև 2012-ի իշխանափոխությունը, որպես վարկաբեկիչ նյութ այն ժամանակվա ընդդիմադիրների դեմ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |