Գազավորված ընպելիքներն ակցիզով չեն հարկվի![]() 28 մարտի 2019 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքներն ակցիզով հարկելու դրույթը, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: «Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում: Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ հարկի կիրառումից հետո կթանկանան բոլոր գազավորված ըմպելիքները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի այս ընկերությունների տնտեսական կայունության խաթարմանը: Նրանք օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |