Թոմաս դե Վաալ․ Բաքվին ավելի դժվար է պայմանավովել Փաշինյանի հետ, քան Սարգսյանի հետ էր 1 ապրիլի 2019 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Կավկազա» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական բանակցություններին։ Բրիտանացի քաղաքագետը նշել է, որ ի տարբերություն ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի, Փաշինյանի հետ Բաքվին որոշ հարցերում ավելի դժվար կլինի համաձայնության հասնել։ Փորձագետը նախկինի պես չի հավատում, որ գործընթացում բեկում կլինի։ Միևնույն ժամանակ նա, հավելել է, որ կա դրական տեղաշարժ՝ մասնավորապես այն, որ առաջնագծում զգալի նվազել են կորուստները։ «Փաշինյանն անընդհատ նշում է, որ ինքը չի որոշելու, այլ նաև Արցախն է որոշելու, սա նշանակում է, որ նա Սարգսյանի նման ծայրահեղ դիրքորոշում չունի, որ միայն ինքն է որոշում կայացնողը», - ասել է դե Վաալը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |