Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը

Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական կարողությունների և ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը։

Քննարկվել են նաև Սիրիայում մարդասիրական առաքելության և ՄԱԿ-ի համագործակցության հնարավորությունները, հայտնում է պՊաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նյու Յորքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել էր ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին, մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում ընթացող խաղաղապահների համաժողովում հայտարարել է, որ Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Տոնոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մտադիր է իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիմնել:

Ընթերցեք նաև.Տոնոյան. Ոչ թե տարածքներ խաղաղության դիմաց, այլ նոր պատերազմ՝ նոր տարածքներ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---