Կենդանաբանական այգու վագրի մոտ լեյկոզ է հայտնաբերվել. Մշակվում է բուժման սխեման

Կենդանաբանական այգու վագրի մոտ լեյկոզ է հայտնաբերվել. Մշակվում է բուժման սխեման

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ լեյկոզ է հայտնաբերվել: Կենդանին օրեր առաջ վատառողջ լինելու նշաններ է ունեցել: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր։

Կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:

Հրավիրվել է առցանց կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:

Սոնոգրաֆիան ի հայտ է բերել, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ:

«Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի են բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---