Վարչապետ․ Բաքվի հետ փորձելու ենք հումանիտար քայլեր ձեռնարկել

Վարչապետ․ Բաքվի հետ փորձելու ենք հումանիտար քայլեր ձեռնարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում, խոսելով Վիեննայում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ իրականացնել։

«Սրանք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացի համար», - ասել է վարչապետը։

Ընթերցեք նաև՝ Փաշինյան․Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ նշվում էր, որ առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---