Միրզոյանը պատվիրակությամբ Կատար կմեկնի

Միրզոյանը պատվիրակությամբ   Կատար կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում, տեղեկացրել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Արման Բոշյանը, Շաքե Իսայանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---