Միհրան Պողոսյանի գրասենյակ․ ԱԱԾ-ն ներխուժել է ԴԱՀԿ նախկին պետի տուն

Միհրան Պողոսյանի գրասենյակ․ ԱԱԾ-ն ներխուժել է ԴԱՀԿ նախկին պետի տուն

PanARMENIAN.Net - Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը ու նախկին գրասենյակում ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում։ Այս մասին է հայտարարել Պողոսյանի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, Պողոսյանի առանձնատուն «ներխուժել են ԱԱԾ զինված աշխատակիցներ», իսկ պատգամավորի նախկին գրասենյակը խուզարկվում է։

«Այս ռեպրեսիվ քայելրը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն», - ասվում է հայտարարությունում։

Միհրան Պոսոսյանը մեղադրյալ է պետական միջոցների վատման մեղադրանքներով։ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը մեղադրանքները չի ընդունում ու գտնվում է Մոսկվայում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---