Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հետ

Արամ Ա-ն մշտական կապի մեջ է Վենեսուելայի հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին շրջանում Վենեսուելայում ստեղծված իրավիճակը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինըմշտական կապի մեջ է Վենեսուելայի հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանյանի հետ, հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի կայքը։

Հոգևոր հայրը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը՝ նշելով, որ հայ համայնքն անմիջական կապ չունի ցույցերի հետ: «Մեր ժողովրդի զավակներն ապահով են՝ ոմանք իրենց տներում են մնում, մյուսները՝ եկեղեցում»,-ասել է նա:

Արամ Առաջինն իր զորակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ամեն պահի և բոլոր պարագաներում օժանադակելու Վենեսուելայի հայերին։

Ապրիլի 30-ին Կարակասում և Վենեսուելայի այլ քաղաքներում հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ աջակցություն են հայտնել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին: Բախումների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել:

Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ:ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից:

Ընթերցեք նաև.Թրամփն ասում է՝ Վենեսուելայում առաջիկայում «շատ բան տեղի կունենա»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---