Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ![]() 14 մայիսի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարներն ու ՀՀ, Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները: Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն հրաժարվել է հավանություն տալ դրան՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Այսինքն, Ադրբեջանն ակնկալում էր, որ «բոլոր անդամ երկրները փաստացի սատարեն ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-գրում է ՏԱՍՍ-ը: Ուստի՝ կոնֆերանսի ավարտին հանդիպումը նախագահող Եվրամիությունն ուղղակի եզրափակիչ հայտարարություն կտարածի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք հրավիրված էին մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |