Թբիլիսիի բախումներում Առաջին ալիքի օպերատորն է վիրավորվել

Թբիլիսիի բախումներում Առաջին ալիքի օպերատորն է վիրավորվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի օպերատոր Գիվի Փեիքրիշվիլին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հատնել է հեռուստաընկերության խմբագիրներից Լևոն Սարդարյանը:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընդհանուր առմամբ վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---