Ամերիկացի փորձագետը՝ ՀՀ-Իրան հարաբերությունների մասին․ Երբեմն ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում

Ամերիկացի փորձագետը՝ ՀՀ-Իրան հարաբերությունների մասին․ Երբեմն ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում

PanARMENIAN.Net - Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ազդեցության Հայաստանի վրա։

Փորձագետը նշել է, որ բարդ է որոշել, թե Հարավային Կովկասում այդ լարվածությունն ինչպես կարող է արտահայտվել:

«Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական և տնտեսական գործակցության վրա աչք փակելը կհակասեր ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությանը, սակայն, երբեմն Միացյալ Նահանգներն ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի որոշ երկրների բնակչության կարիքներին, որի համար կարևոր են Իրանից ստացվող ապրանքներն ու ծառայությունները: Օրինակներից մեկը Իրանի կողմից Իրաք արտահանվող էլեկտրականությունն է, որը նախկինում պատժամիջոցների չէր ենթարկվում: Սակայն, թե որքան ժամանակ են նման կերպ բացառություններ արվելու,՝ քաղաքական հարց է: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որևէ այլ տեղ: Ուստի, իրենց համար բացառություններ անելու երկրների կոչերը առայժմ հիմնավոր են:», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Հայաստանի համար լավագույն քայլն այս իրավիճակում կլիներ հավաստիանալ, որ իր տնտեսությունը լիարժեք տարանջատված է Իրանի տնտեսությունից, որպեսզի խուսափի երկրորդական պատժամիջոցների ազդեցությունից:

«Ճիշտ կլիներ նաև աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վստահ լինելու, որ իրանական ցանկացած ապօրինի փորձ չի իրականացվում հայկական տարածքում», - ասել է փորձագետը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---