Բակո Սահակյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

Բակո Սահակյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հեռագրում մասնավորապես ասված է.«Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին:Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ և բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության մարդ էր, մեծ հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում և վայելում էր նրանց անկեղծ հարգանքը, շոշափելի ներդրում է ունեցել Հայաստանի ոստիկանության համակարգի կայացման և զարգացման գործում:

Իր գործունեության ընթացքում Հայկ Հարությունյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախին, երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը»:

Սահակյանն Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթել տոկունություն ու ոգու կորով։

«Հայկ Արտեմի Հարությունյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչել, ծառայել և շփվել են նրա հետ»,-ասվում է ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---