Մամեդյարով. Ադրբեջանցիները պետք է վերադառնան սկզբից 5 շրջաններ, հետո՝ 2, հետո՝ ԼՂ

Մամեդյարով. Ադրբեջանցիները պետք է վերադառնան սկզբից 5 շրջաններ, հետո՝ 2, հետո՝ ԼՂ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ըստ որի առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը:

Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ևս կարևորում է անվտանգության հարցերը՝ նշելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Turan.az-ը:

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: «Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը»,-ասել է Մամեդյարովը:

Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են:

Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---