Երևանի նորակառույցներից մեկը մրցանակ է ստացել Մոսկվայում

Երևանի նորակառույցներից մեկը մրցանակ է ստացել Մոսկվայում

PanARMENIAN.Net - Երևանի նորակառույց բազմահարկերից մեկը մրցանակի է արժանացել Մոսկվայում՝ «Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի» NOPRIZ 2019 միջազգային մասնագիտական մրցույթում։

«Էկոնոմ դասի բնակելի լավագույն համալիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում (Սասնա Ծռեր փ.) գտնվող «Դավթաշեն-2» համալիրը: Շենքի կատուցապատողն է «Ռենշին» ներդրումային ընկերությունը, նախագիծն արվել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցում:

Մրցանակների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում: Մրցանակները հանձնել են մրցույթի նախագահ Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը և այլոq:

Մրցույթն անցկացվում է արդեն 6-րդ անգամ: 2019-ին ստացվել էր 550 հայտ ՌԴ-ից, ՀՀ-ից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Սերբիայից, Հարավային Օսիայից: .

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---