Դատախազություն. Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ15 հունվարի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։ Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին դատախազությունում՝ բողոքի մերժման հիմքերի մասին տվյալներ հայտնի չեն: Սարգսյանի հայտարարագրերում պաշտոնը թողնելու պահին գրանցված է եղել մեկ բնակարան, մեկ Mitsubishi Montero մակնիշի մեքենա, հնաոճ իրեր, կտավների հավաքածու, ժամանակակից կտավներ և 25.2 մլն դրամ գումար: 2019-ի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489 մլն դրամ։ Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |