ՀՀ-ում հետաձգված ու չեղարկված միջոցառումների ցանկը (Թարմացվող)

ՀՀ-ում հետաձգված ու չեղարկված միջոցառումների ցանկը (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի 8 դեպք հայտնաբերելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց։

Չնայած զանգվածային միջոցառումների արգելք չկա, որոշ կազմակերպություններ սեփական նախաձեռնությամբ կասեցնում են դրանք։ PanARMENIAN.Net ը թարմացումներով ներկայացնելու է չեղարկված ու հետաձգված միջոցառումների ցանկը։ Չմոռանաք նաև կարդալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։

23. Հայտնի սթենդափեր Հովհաննես Դավթյանը հետաձգել է Սունդուկյան թատրոնում կայանալիք մարտի 13-ի և 14-ի համերգները։

22․ Silent Disco-ն (էլեկտրոնային երաժշտության փառատոն, որի ընթացքում երաժշտությունը լսելու էին ոչ թե բարձրաձայն, այլ անհատական՝ տրամադրվող հատուկ ականջակալներով) տեղափոխվել է ապրիլ:

21. «Նարեկացի» արվեստի միությունը մինչև մարտի 31-ը չեղարկել է նախատեսված բոլոր միջոցառումները:

20. Gold’s Gym ու Multi Wellness սպորտային ակումբներն առայժմ աշխատելու են սովորական ռեժիմով․ վերջինում, սակայն, PanARMENIAN.Net ին ասացին, որ այն հաճախորդները, որոնք կցանկանան սառեցնել իրենց փաթեթները, կարող են դիմել կենտրոն։

19. Reebok Sports Club-ի հաճախորդները ստացել են հաղորդագրություններ՝ ակումբի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։

18․ Ամերիաբանկը 2 ամսով «վարկային արձակուրդ» է ուղարկում բոլոր ֆիզանձ հաճախորդներին։

17. Հայաստանի մանուկներ հիմնադրամը մինչև մարտի 29-ը ներառյալ դադարեցնում է բոլոր ՍՄԱՐԹ ծրագրերն ինչպես ՍՄԱՐԹ կենտրոնում (Լոռի) ու ՍՄԱՐԹ սենյակներում, այնպես էլ դպրոցի ՔՈԱՖ կրթական ծրագրերն Արմավիրի ու Արագածոտնի մարզերում։

16. Երևանյան American Corner գրադարանը հայտնել է, որ մարտի բոլոր դասընթացները և ակումբները տեղի չեն ունենալու։

15․ Եկեղեցիներում պատարագները չեն չեղարկվելու, PanARMENIAN.Net ին ասացԱրարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը։

14․ ՀՀ պատվիրակությունների որոշ գործուղումներ չեղարկվել են։

13․ Երևանյան կինոթատրոններում PanARMENIAN.Net ին ասացին, որ շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով։

12. ՀՅԴ ՀԵՄ-ը չեղարկել է Սողոմոն Թեհլիրյանի ակտին նվիրված միջոցառումները՝ նախատեսված Երևանում, Գյումրիում և Էջմիածնում։

11.Ջայ Ջագաթ քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում:

10. Մարտի 26-28-ը Երևանում նախատեսված ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը հետաձգվել է:

9. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան չեղարկել է մինչև մարտի 25-ը պլանավորված ՀՀ բոլոր առաջնությունները:

8․ Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով։

7․ ՀՀԿ-ն կասեցնում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասերը։

6․ Ֆուտբոլի ազգային ընտրանու նոր մարզիչ Խոակին Կապարոսի առաջին ասուլիսը ևս չեղարկվել է։

5․ «Լոֆթ» կենտրոնը մինչև մարտի 22-ը փակվել է՝ հետաձգելով բոլոր ամրագրումներն ու իրադարձությունները։

4․ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են:

3․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը չեղարկում է մարտ ամսվա բոլոր համերգները. այս պահին չի գործի նաև ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը:

2․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես այցելուներ չի ընդունում:

1․ Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը կասեցրել են բոլոր դասընթացներն ու այլ միջոցառումները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---