ՊՆ․ Բանակն ամբողջապես ապահովված է պարենով և հիգենիայի պարագաներով

ՊՆ․ Բանակն ամբողջապես ապահովված է պարենով և հիգենիայի պարագաներով

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողների հարազատներին կապոցներ չուղարկել՝ պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈւ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):

«Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն գործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները», ասվում է գրառման մեջ։

Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---