Մարության․ Ընտանեկան հանդիսությունները հետաձգեք կամ տանն անցկացրեք (վիդեո)

Մարության․ Ընտանեկան հանդիսությունները հետաձգեք կամ տանն անցկացրեք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով դիմել է երևանցիներին՝ հորդորելով առնվազն 30 օրով հետաձգել բոլոր հանդիսությունները, իսկ եթե դա հնարավոր չէ՝ անցկացնել նեղ ընտանեկան շրջապատոմ։ Տեսաուղերձը հրապարակվել է քաղաքապետի ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցները շորունակում են գործել։ Բացառություն է արվել 60 անց տարիքային խմբի աշխատակիցների համար, որոնք կաշխատեն տնային պայմաններում։

Սակայն, ըստ քաղաքապետի՝ քաղաքացիների ընդունելությունները չեղարկվել են։

Մարությանը նշել է, որ պետք է բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորել և պահպանել հիգիենայի կանոններն ու արտակարգ դրության պահանջները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---