Թորոսյանն արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների աշխատանքի կարգը կներկայացնի ԲԿ-ների տնօրեններին

Թորոսյանն արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների աշխատանքի կարգը կներկայացնի ԲԿ-ների տնօրեններին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին հանդիպելու է երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա ներկայացնելու է արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրելու է կիրառման սկզբունքները։

«Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, մեկն արդեն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---