ԱՆ. Վարակված բուժքույրն անմիջապես մեկուսացվել է, շփման շրջանակը պարզվում է

ԱՆ. Վարակված բուժքույրն անմիջապես մեկուսացվել է, շփման շրջանակը պարզվում է

PanARMENIAN.Net - Անկախ նրանից, թե ով է կորոնավիրուսով վարակված անձը՝ բուժքույր, թե քաղաքացի, միանգամից հստակեցվում է նրա շփման շրջանակը և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թեստավորվել են վարակված բուժքրոջ շփման շրջանակում գտնվող բժիշկները:

Մարտի 19-ի առավոտյան հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը բուժքույր է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

«Անդրադառնալով կոնկրետ դեպքին՝ պատասխանում ենք ընդհանուր՝ դա համաճարակաբանական միջոցառում է, որը վերաբերում է բոլոր դեպքերին»,- նշեցին ԱՆ-ից:

Հարցին, թե կոնկրետ վարակված բուժքրոջ դեպքով՝ մեկուսացված կամ թեստավորված բժիշկ կամ բուժքույր կա՝ ԱՆ-ից նշեցին, որ վարակված բուժքույրն անմիջապես մեկուսացվել է, այլ բան հայտնել չեն կարող, իսկ նոր տվյալների դեպքում՝ կտեղեկացնեն:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---