Արցախի ԱԳՆ. Բոլոր օտարերկրացիների մուտքը սահմանափակված է

Արցախի ԱԳՆ. Բոլոր օտարերկրացիների մուտքը սահմանափակված է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով՝ սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ ԱՀ-ի իշխանությունների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի, հայտարարել են տեղի ԱԳՆ-ից։

Սահմանափակված են նաև երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ԱՀ ԱԳՆ-ից քաղաքացիներին հորդորել են խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց:

Արտերկրում գտնվող ԱՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթերի հասանելիությունը։

Նշվում է, որ կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։

ԱՀ ԱԳՆ-ից քաղաքացիներին հիշեցրել են նաև, որ ՀՀ և ՌԴ միջև գործող չվերթերի սահմանափակման, ՀՀ և Վրաստանի, ՀՀ և Իրանի միջև գործող հաղորդակցության սահմանափակման մասին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---