27 մլն դրամ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

27 մլն դրամ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 մլն դրամ է հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին, ևս 2 մլն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից:

«Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում և շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման և բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և մեր պետության զարգացման գործում»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ըստ նրա՝ բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհն իրենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կանգնած է տնտեսության կողքին և մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը: Առողջություն, ուժ և համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում»,- եզրափակել է Անդրեասյանը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---