Փոխնախարար. Տնտեսական գործունեության մոտ 56 տեսակ կթույլատրվի, որոշները կարող են գործել օնլայն![]() 24 մարտի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական գործունեության վերաբերյալ բոլոր սահմանափակումները ՀՀ-ում կգործեն մինչև մարտի 31-ը, երկրում կսահմանափակվի տնտեսական գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը՝ բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված նոր կետերի: ՀՀ ամբողջ տարածքում կթույլատրվի տնտեսական գործունեության մոտ 56 տեսակ, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Պարետի որոշման հավելվածով՝ չնախատեսված գործունեության տեսակները (նախատեսված չեն որպես բացառություն) կարող են գործել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար: Կան նաև տնտեսական գործունեության տեսակներ, որոնց իրականացումն արգելված չէ, բայց դրանք պետք է նվազագույն աշխատակազմով իրականացվեն: Ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողները ևս աշխատանքները պետք է կատարեն նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունն ապահովելու և քաղաքացիների անհետաձգելի կարիքները բավարարելու համար: Սիմոնյանը հիշեցրել է, որ արգելվելու է առևտրի իրականացման վայրերի գործունեությունը՝ բացառությամբ այդ վայրերում գործող պարենային խանութների, դեղատների և գյուղարտադրանքի շուկաների: Օրինակ՝ առևտրի մեծ կենտրոները փակ կլինեն, բայց այնտեղ գործող սուպերմարկետը կամ դեղատունը կարող են աշխատել: Պատասխանելով սահմանափակումների արդյունքում փակվող մամուլի կրպակների մասին հարցին՝ Սիմոնյանն ասել է, որ դա ուղղված չէ բիզնեսին, այլ պարտադրված գործողություն է՝ ուղղված առողջությունն ապահովելուն: Փոխնախարարի խոսքով՝ սահմանափակումները ոչ միայն տպագիր մամուլին են վերաբերելու, այլև այլ ոլորտներին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: ՀՀ-ում արդեն տնտեսական որոշ գործունեության տեսակների սահմանափակումներ են մտցվել՝ մասնավորապես չեն գործի սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահներ, առևտրի որոշ կետերը, բուքմեյքերակնա գրասենյակները: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |