Պարետի որոշմամբ 6 ժամ սուպերմարկետների մի շարք մասնաճյուղեր չեն գործի![]() 28 մարտի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը, տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Որպես հիմնական խախտում նշվում է, որ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դրմակներ չեն կրել, օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամանների բացակայությունը (դրանք նետված են եղել բաց աղբամանում): Առկա չեն եղել նաև աշխատողների ջերմաչափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ, խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |