Գարիկ Մարտիրոսյան․ Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք

Գարիկ Մարտիրոսյան․ Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։

«Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---