Մայր աթոռը մոտ 45․5 մլն դրամի սննդի աջակցություն է ցուցաբերել

Մայր աթոռը մոտ 45․5 մլն դրամի սննդի աջակցություն է ցուցաբերել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր (մարտի 12-ից ապրիլի 29-ը) Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մոտ 45․5 միլիոն դրամ սննդամթերքի աջակցության ծրագիր է իրականացրել։

Մայր աթոռը՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։

Ապրիլի 28-ից մեկնարկել են սննդի աջակցության ևս 55 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---