Վարչապետի խոսնակ․ Իրավապահները զբաղվում են ՀՀ քաղաքացիների տվյալների արտահոսքով

Վարչապետի խոսնակ․ Իրավապահները զբաղվում են ՀՀ քաղաքացիների տվյալների արտահոսքով

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների տվյալների արտահոսքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Իրավապահ մարմինները զբաղվում են տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայաստանցի մոտ 3500 Covid-19-ով հիվանդի/կոնտակտավորի տվյալներ է հանրայնացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---