Մամեդյարովը՝ լրագրողներին․ «Ալլահի սիրուն, վերջ տվեք»

Մամեդյարովը՝ լրագրողներին․ «Ալլահի սիրուն, վերջ տվեք»

PanARMENIAN.Net - Ադրրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ում հրաժարականի մասին հուլիսի 15-ից Ալիևի կողմից քննադատությունից հետո ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, խնդրել է լրագրողներին իրեն այլևս չխնդրել մեկնաբանել իր հասցեին նախագահի հնչեցրած գնահատականները։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։

«Ալլահի սիրուն, վերջացրեք։ Ուրիշ հարցեր չունե՞ք։ Այս ինչ հարց է։ Եվ ինչպես կարելի է նման բան հարցնել այս ժամին*․․․ զանգեք Լեյլա Աբդուլաևային (ԱԳՆ մամուլի խոսնակ-խմբ․)։ Նա կպատասխանի ձեր բոոլոր հացերին»,- ասել է նա։

Հուլիսի 15-ին Ալիևը կոշտ քննադատել էր ԱԳՆ աշխատանքը հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերին ու վերջին ամիսների ընթացքում։

«ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», - ընդգծել էր Ալիևը։

Նա նաև բողոքել էր, որ Մամեդյարովն աշխատում է տանից։

Շաբաթներ առաջ պատմել էինք Մամեդյարովի գլխին կուտակվող սև ամպերի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---