Մոսկվան պարտրաստ է միջնորդել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև

Մոսկվան պարտրաստ է միջնորդել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև

PanARMENIAN.Net - Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը։

«Հանդիպման ժամանակ մանրամասն մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը և Անվտանգության խորհրդի անդամները խիստ մտահոգված են շարունակվող էսկալացիայի համար։ Նրանք շեշտել են, որ հրադադարի ռեժիմի ապահովումը հրատապ անհրաժեշտություն է կողմերի համար։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---