Սահմանին հարաբերական անդորր է․ Կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 9 անգամ

Սահմանին հարաբերական անդորր է․ Կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 9 անգամ

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հարաբերական անդորր է պահպանվել, այժմ ևս սահմանին հանգիստ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 137 կրակոց:

«Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ, ընդ որում, հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել»,-գրել է Ստեփանյանը։

Նա նշել է նաև, որ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ, հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ մեկ անգամ են կրակել, հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվվել են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվել: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Վերջին օրերին սահմանին հարաբերականորեն հանգիստ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---