ՊՆ․ Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել

ՊՆ․ Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել

PanARMENIAN.Net - Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը։ Այդ մասին ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է Aysor.am-ը։

«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասել է նա:

Ստեփանյանը նաև ընդգծել է, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել:

Նա չի բացառել, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել հայ-ռուսական զորավարժությունների հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի ուղղությամբ, մասնավորապես, կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---